Երևանում մարտի 20–ին կանցկացվի Capital Markets Armenia ամենամյա երրորդ համաժողովը

13.02.2025, 15:29
Երևանում՝ Marriott հյուրանոցում, մարտի 20–ին կանցկացվի Capital Markets Armenia–ի ամենամյա երրորդ համաժողովը, որն առանցքային իրադարձություն է տարածաշրջանի ֆինանսական ներդրումային հանրության համար
Երևանում մարտի 20–ին կանցկացվի Capital Markets Armenia ամենամյա երրորդ համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում՝ Marriott հյուրանոցում, մարտի 20–ին կանցկացվի Capital Markets Armenia–ի ամենամյա երրորդ համաժողովը, որն առանցքային իրադարձություն է տարածաշրջանի ֆինանսական ներդրումային հանրության համար։

Capital Markets Armenia–ն Երևանում անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Նախորդ տարի համաժողովը միավորել էր կարգավորիչների, բանկերի, ներդրումային ընկերությունների, արտադրական ձեռնարկությունների և միջազգային ֆինանսական ինստիտուտների ավելի քան 200 ներկայացուցչի Հայաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ղազախստանից, Կիպրոսից, ԱՄԷ–ից, Ուզբեկստանից, Ֆրանսիայից, Չեխիայից և Շվեյցարիայից։ Մասնակիցները քննարկել են տարածաշրջանի ներդրումային գրավչության և միջազգային համագործակցության հարցեր։

Այս տարի միջոցառման ծրագիրը կընդգրկի ֆինանսական շուկայի ամենաակտուալ թեմաները։

Համաժողովի առանցքային թեմաներն են․

·       Հայաստանի տնտեսությունն ու ֆինանսական համակարգը

·       Կապիտալի տեղական շուկա․ զարգացման հեռանկարներն ու դերը երկրի տնտեսության մեջ

·       Թողարկողներ և կորպորատիվ ֆինանսներ․ Հայաստանի շուկայի զարգացումը

·       Ներդրումային գաղափարներըը Հայաստանի և ԱՊՀ երկրների շուկայում․ լավագույն պրակտիկան և փորձը

·       Global․ կապիտալի համաշխարհային շուկայի ռազմավարություններն ու հեռանկարները

·       FinTech․ նորարարություններ և ստարտափեր․ փոփոխվող ֆինանսական շուկաներ

·       Կրիպտոարժույթ, թվային ակտիվներ և տոկենացում․ հեռանկարներ և մարտահրավերներ

Ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով։

Կազմակերպիչները հրավիրում են բոլոր ֆինանսիստներին, կարգավորիչների ներկայացուցիչներին, տեղական բանկերին, ներդրումային ընկերություններին, արտադրական ձեռնարկություններին, միջազգային ֆինանսական ինստիտուտներին, վարկանիշային գործակալություններին և ենթակառուցվածքային ընկերություններին։

Գրանցումն արդեն բաց է և հասանելի հետևյալ հղումով։

«ԱՌԿԱ» և «ԱՄԻ Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալությունները համաժողովի ինֆորմացիոն գործընկերներն են։