Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ամերիկյան ֆիլմը համաշխարհային վարձույթում կհայտնվի ապրիլին

11.12.2016, 18:10
Ամերիկահայ բարերար և ձեռներեց Քըրք Քըրքորյանի ֆինանսավորմամբ նկարահանված «Խոստում» (The Promise) ֆիլմը համաշխարհային վարձույթում կհայտնվի հաջորդ տարվա ապրիլին:
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ամերիկյան ֆիլմը համաշխարհային վարձույթում կհայտնվի ապրիլին
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ բարերար և ձեռներեց Քըրք Քըրքորյանի ֆինանսավորմամբ նկարահանված «Խոստում» (The Promise) ֆիլմը համաշխարհային վարձույթում կհայտնվի հաջորդ տարվա ապրիլին, նշվում է ֆիլմի Facebook–յան էջում։

«Խոստում» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին։

Forbes–ը` «Խոստում» ֆիլմի մասին. Հայոց ցեղասպանության մասին խոսելը վտանգավոր է>>
 
ԱՄՆ–ի տարածքում ֆիլմի վարձույթի իրավունքները ձեռք է բերել Open Road Films պրոդյուսերական ընկերությունը, ըստ որի` «Խոստում» ֆիլմի համաշխարհային վարձույթը նախատեսված է 2017 թ.–ի ապրիլի 28–ին։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նախորդ աշնանը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ (TIFF) ֆիլմի պրեմիերան ավարտվել է հինգ րոպե տևողությամբ բուռն ծափահարություններով։

Ցեղասպանության մասին «Օսկարի» հավակնող ֆիլմի թրեյլերը ռեկորդներ է սահմանում համացանցում>>
 
Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ով առաջադրվել է «Օսկարի» «Ռուանդայի հյուրանոց» ֆիլմի համար` որպես լավագույն ռեժիսոր: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:



Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացել է կյանքից նախորդ տարի:
Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչոըհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: -0-