Forbes–ը` «Խոստում» ֆիլմի մասին. Հայոց ցեղասպանության մասին խոսելը վտանգավոր է

18.11.2016, 19:33
Forbes հեղինակավոր հրատարակությունն անդրադարձել է Թուրքիայի նոր հակահայկական արշավին, որը սկսվել է «Խոստում» հոլիվուդյան ֆիլմի դեմ Հայոց ցեղասպանության ժխտման համատեքստում։
Forbes–ը` «Խոստում» ֆիլմի մասին. Հայոց ցեղասպանության մասին խոսելը վտանգավոր է

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Forbes հեղինակավոր հրատարակությունն անդրադարձել է Թուրքիայի նոր հակահայկական արշավին, որը սկսվել է «Խոստում» հոլիվուդյան ֆիլմի դեմ Հայոց ցեղասպանության ժխտման համատեքստում։

«Հայոց ցեղասպանության մասին գրելն ու խոսելը վտանգավոր է։ Ամենաքիչը դա կլինի հոգնեցուցիչ. ձեզ առցանց արհամարհելու են, սպառնալու են, նվազեցնելու են վարկանիշը Amazon–ում և հրապարակային կերպով ոտնահարելու են։ Ավելի վաղ դա վերաբերում էր գիտնականներին, դերասաններին և ակտիվիստներին։ Հիմա դա անգամ վերաբերում է հոլիվուդյան ֆիլմերին», – գրում է Forbes–ը։

Ցեղասպանության մասին «Օսկարի» հավակնող ֆիլմի թրեյլերը ռեկորդներ է սահմանում համացանցում

Համաշխարհային աստղերի մասնակցությամբ ֆիլմը հավակնում է «Օսկարի»։

Հրատարակությունը նշում է նաև, որ Հայոց ցեղասպանությունը մնում է XX դարի պատմության ամենավիճահարույց թեմաներից մեկը և հարյուրամյակներ անց անգամ չկան հիմքեր կարծելու, որ այս հարցի շուրջ ձեռք կբերվի փոխհամաձայնություն։

«Հակառակը, հենց հիմա անցկացվում է հերթական հակահայկական արշավը, որի օբյեկտ է դարձել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստում» հոլիվուդյան ֆիլմը, որում նկարահանվել է Քրիստիան Բեյլը», – գրում է Forbes–ը։

Շերը` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը դիտելուց հետո. «Էրդողա՛ն փաշա, այլևս երբեք»>>

Հրատարակությունը նշում է, որ նախադեպեր արդեն եղել են։ 80 տարի առաջ Թուրքիայի կառավարությունը ստիպել է Հոլիվուդին հրաժարվել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործության մոտիվներով ֆիլմի նկարահանումներից։

«Հայոց ցեղասպանության ժխտումն անցել է տարբեր փուլերով վերջին տասնամյակների ընթացքում։ Այն հաջողությամբ տեղափոխվել է սոցցանցեր և Twitter», – գրում է Forbes–ը։

Հոդվածի հեղինակները հարցադրում են կատարում` նշելով, թե ինչ է նշանակում 91 հազար ձայները IMDB–ում և որքանով են դրանք արտացոլում հանդիսատեսի կարծիքը։ «Շատ քիչ ֆիլմեր են նման իրարանցում առաջացրել IMDB–ում։ Շնորհակալություն, ժխտողներին», – գրում է Forbes–ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ադրբեջանցի և թուրք օգտատերերն աշխարհի խոշորագույն տվյալների բազայում`  IMDb–ում, դիտավորյալ կերպով նվազեցնում են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» հոլիվուդյան ֆիլմի վարկանիշը։ Այս պահին IMDb–ում քվեարկել է 91934 մարդ, որոնցից 32745–ը ֆիլմին տվել են ամենաբարձր միավորը` «10», իսկ 58092–ը` ամենացածր` «1»։–0–