415.29
4.72
387.04
+26
Եղանակը Երևանում
Հայ

ԶԼՄ–ները պարզել են, թե ինչ են խոստացել Հայաստանի նորանշանակ վարչապետին

12:51
14 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին խոստացել են, որ եթե նոր գումարման խորհրդարանում Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծամասնություն պահպանի, ապա նա կշարունակի գլխավոր կառավարությունը մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը, այսինքն` 2018 թվականի ապրիլի 9–ը, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Սարգսյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին։

Յոթ ամիս անց` 2017 թվականի ապրիլի 2–ին, Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ։ Ազգային ժողովի ձևավորումից հետո կառավարության լուծարումը կատարվում է մեխանիկորեն, և նոր գումարման խորհրդարանը ձևավորում է իր կառավարությունը։

«Այսինքն, կարելի է փաստել, որ Կարեն Կարապետյանի` վարչապետի պաշտոնում մնալու «պայմանագրի» գործողության ժամկետը կկազմի տարի և 7 ամիս»,– գրում է թերթը։

Թերթը նշում է, որ ամեն դեպքում 2018 թվականի ապրիլի 9–ից հետո Կարեն Կարապետյանը չի կարող մնալ Հայաստանի վարչապետի պաշտոնում, քանի որ ուժի մեջ է մտնելու Սահմանադրության նոր կետը, որի համաձայն, Հայաստանի վարչապետը, ինչպես և պատգամավորները, պետք է վերջին չորս տարիների ընթացքում ապրած լինեն Հայաստանում և միայն Հայաստանի քաղաքացի լինեն։

«Հավանաբար, որ 2018 թվականի ապրիլի 9–ից հետո Սերժ Սարգսյանն ինքը կցանկանա վարչապետ դառնալ»,– նշվում է գրառման մեջ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ