Զինվորական հիվանդանոցներ են ստեղծվում Երևանում և մի շարք մարզերում
09.06.2016,
16:34
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Երևանում, Սյունիքի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում զինվորական հիվանդանոցների ստեղծմանը:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Երևանում, Սյունիքի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում զինվորական հիվանդանոցների ստեղծմանը Պաշտպանության նախարարությանն առընթեր գործող Կենտրոնական կլինիկական զինվորական հիվանդանոցի հիման վրա։
Ընդունված որոշման համաձայն, զինվորական հիվանդանոցները կկարողանան ապահովել բժշկական անհրաժեշտ օգնության և արդյունավետ բուժման ողջ ծավալը։
Որոշման համաձայն, Հայաստանի պաշտպանության նախարարին հանձնարարվում է եռամսյա ժամկետում ապահովել նորմատիվ անհրաժեշտ ակտերի ընդունումը, լուծել գույքի և պետռեգիստրի տրամադրման հարցը։ -0-