Ժամկետային զինծառայողի ուղղությամբ կրակահերթ է արձակել զինակիցը. մանրամասներ

06.07.2017, 18:33
Նախորդ տարվա հոկտեմբերի 15–ին մահացու հրազենային վնասվածք էր ստացել ժամկետային զինծառայող Վահագն Վիրաբյանը։
Ժամկետային զինծառայողի ուղղությամբ կրակահերթ է արձակել զինակիցը. մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովաստի-Արմենիա/. Նախորդ տարվա հոկտեմբերի 15–ին մահացու հրազենային վնասվածք էր ստացել ժամկետային զինծառայող Վահագն Վիրաբյանը։ Զինծառայողը վնասվածքը ստացել էր N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս։

Դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ։

Ավարտվել է ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Քրեական գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։

Նախաքննությամբ պարզվել է, որ զինծառայողի ուղղությամբ կրակահերթ է արձակել նույն զորամասի մեկ այլ զինծառայող, ով ընդգրկված է եղել նույն հերթափոխում, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողների միջև վիճաբանություն է առաջացել մարտական ծառայության ընթացքում քնելու և այդ մասին վերադասին տեղեկացնելու համար, որի ժամանակ ծառայակիցը կրակահերթ է արձակել Վ.Վիրաբյանի ուղղությամբ իրեն ամրակցված ինքնաձիգից՝ դեմքի և կրծքավանդակի շրջանում պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։

Загружается новость ... "Лево"

Բացի այդ, քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության այլ դեպքեր ևս։

«Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել երկու ժամկետային զինծառայողի. նռնակաձիգի օգնականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 38-363 հոդվածի 3-րդ մասի (Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելուն մասնակցելը) հատկանիշներով և նրա նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ նույն ջոկի ավագ հրաձիգին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի (Զորակոչի կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև զորամասից արձակվելիս, նշանակվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տեւողությամբ, ինչպես նաեւ երեք ամսվա ընթացքում երեք եւ ավելի անգամ մեկից երեք օր տեւողությամբ) և 363-րդ հոդվածի 3-րդ մասի (Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) հատկանիշներով»,– ասվում է հաղորդման մեջ։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: -0-