414.13
4.77
387.04
+19
Եղանակը Երևանում
Հայ

Զատկի տոնական սեղանը Հայաստանում. խնջույք հոգու և մարմնի

11:00
27 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Սուրբ Հարության տոնական սեղանը Հայաստանում շատ ավելին է, քան հարազատների և բարեկամների հետ տոնը նշելու առիթը: Այդ խնջույքը կազմակերպվում է 47 օրվա պահքից հետո, ինչը խորհրդանշում է ապաշխարություն, մեռած գործերից դարձ առ Աստված: Տոնի գլխավոր և կենտրոնական իմաստը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությունն է, որը քրիստոնեության հիմքն է: Հենց դա էլ տոնում են Զատկի տոնական սեղանի շուրջ` կատարելով Հաղորդություն, այսինքն հաց ու գինի են ընդունում` որպես Տիրոջ մարմին և արյուն, որ թափվեց մեղքերի թողության համար:

Հենց այդ պատճառով կարևոր է, որ յուրաքանչյուր տանտիրուհի ոչ միայն արժանի կերպով դիմավորի այս լուսավոր տոնը, այլ նաև ընտանիքի անդամներին և հյուրերին նույնպես դիմավորի ըստ արժանվույն:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է կերակրատեսակների ցուցակ, առանց որի անհնար է պատկերացնել Զատկի տոնական սեղանը:

Զատկի հավկիթներ

пасхальные яйца

Հայաստանում Զատկին ընդունված է հավկիթներ ներկել, քանի որ հավկիթը հարության և նոր կյանքի խորհրդանիշ է: Թեև ի սկզբանե հավկիթները ներկում էին միայն կարմիր գույնով` ի նշան խաչի վրա Քրիստոսի թափված արյան, այժմ տարբեր գույներ և նույնիսկ զարդանախշեր են կիրառում, ինչը, ըստ էության, եկել է իրանական մշակույթից: Բազմաթիվ տանտիրուհիներ նախընտրությունը տալիս են էկոլոգիապես մաքուր սոխի կճեպին` ստանալով ոսկեգույնից մինչև կարմրադարչնագույն երանգներ:

Եթե ցանկանում եք հավկիթները ներկել կարմիր գույնով` օգտագործեք կարմիր սոխի կճեպ կամ տորոնի արմատներ: Դեղին գույն ստանալու համար կարելի է ձուն խաշել քրքումով կամ շաֆրանով ջրում, իսկ բազուկի թարմ հյութը հավկիթներին կհաղորդի վարդագույն, գազարի հյութը` նարնջագույն: Ինչպես ասում են` ճաշակին ընկեր չկա:

Կյանքը խորհրդանշող սեղանի զարդարում

Զատկի սեղանը պետք է հաճելի լինի ոչ միայն ստամոքսին, այլ նաև աչքին: Ներկած հավկիթներն ընդունված է տեղավորել նախապես ծլեցրած հատիկավորներով սկուտեղի վրա: Ծլեցրած սերմերը սեղանին նույնպես խորհրդանշում են նոր կյանք, կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ:

Գինի

вино

Ոգելից միայն խմիչքը, որ տեղ է գտնում Զատկի սեղանին, գինին է, թեև ի սկզբանե օգտագործվում էր «խաղողի որթի հյութը» կամ գինին եռացվում էր` սպիրտը հեռացնելու նպատակով: Եվ գինին տոնական սեղանի գլխավոր բաղադրիչն է, քանի որ խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թափած արյունը: Ավելորդ է ասել, որ բիբլիական Արարատ լեռան ստորոտում աճող խաղողի գինին էլ ավելի խորհրդանշանակ կլինի Սուրբ Հարության օրը: Այնուամենայնիվ, գինին այդ օրը խմվում է հաղորդության համար, այնպես էլ 100-200 գրամի ավելի խմելու կարիք չկա:

Կանաչեղեն

салат, зелень

Որքան շատ լինի կանաչեղենը Զատկի սեղանին, այնքան լավ: Ընդ որում, դա վերաբերում է և թարմ, և տապակած կանաչեղենին: Հայաստանում Զատկի սեղանի պարտադիր հյուրերն են կանաչ սոխը, թարխունը, համեմը, մաղադանոսը: Հայ տանտիրուհիները վարպետորեն պատրաստում են նաև մանդակ, սպանախ և սիբեխ:

Ձուկ

отварная форель рыба

Համեմունքներով և կանաչիով խաշած ձուկը ոչ միայն համեղ է, այլ նաև օգտակար է պահքից դուրս գալու համար: Մարդու օրգանիզմը, որն արդեն սովորել էր բուսական սննդին, մեծ սթրեսի է ենթարկվում, եթե միանգամից ճարպոտ մսի են անցնում:

Ձուկը Նոր Ուխտում Հիսուս Քրիստոսի և ձկնորս աշակերտների խորհրդանիշն է: Ձկան հունարեն անվանումը` իխտուսը, Հիսուս Քրիստոսի անվան աքրոնիմն է:

Տոնական փլավ

рисовый плов с изюмом и сухофруктами

Եվ, իհարկե, անհնար է Զատկի հայկական տոնական սեղանը պատկերացնել առանց չամիչով և չորամրգերով բրնձով փլավի, որի անալոգը պատրաստում են Սուրբ ծննդյան տոնին:

Բարի ախորժակ: Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով