Ընտրվել է Սահմանադրական դատարանի նոր նախագահը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սահմանադրական դատարանի նոր նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը, իր Facebook-յան էջում հայտնել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
Օրենսդրության համաձայն, նա այդ պաշտոնը կզբաղեցնի 6 տարի շարունակ առանց վերընտրվելու իրավունքի:
Սահմանադրական դատարանի նոր նախագահ ընտրելու անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ-ն հունիսի 30-ին ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ կատարելու որոշումը:
Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը
Опубликовано Edgar Ghazaryan Понедельник, 12 октября 2020 г.
Վիճահարույց օրենք
Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
Մինչ այդ, հունիսի 30-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:
Փոփոխությունների էությունը
Հունիսի 30-ին Ազգային ժողովը երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «ՍԴ մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը։
Կատարված լրացումների համաձայն, կփոխվի համապատասխան մարմինների կողմից ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման կարգը։ Այսպես, սկզբից թեկնածուներ կառաջարկի կառավարությունը, հետո` նախագահը, հետո` Դատավորների խորհուրդը։
Օրենքում կատարված լրացումների համաձայն, ամրագրվում է ՍԴ անդամներին և դատավորներին թոշակ նշանակելու մեխանիզմը, ում լիազորությունները դադարեցվել են վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների հետևանքով։
Սահմանադրական փոփոխություններ
Հունիսի 22-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ն ցրելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված:
Քանի որ ընդունված նախագիծն ամիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի այդ փաստաթուղթը ներկայացվի ՍԴ ուսումնասիրությանը։