Ընդդիմությունը դեկտեմբերի 22-ից համահայաստանյան գործադուլի և անհնազանդության բողոքի զանգվածային ակցիաների կոչ է արել

16.12.2020, 20:45

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Հայրենիքի փրկության շարժման» անունից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեքշաբթի օրը հայտարարել է համահայաստանյան գործադուլ, դասադուլ և ամբողջ ՀՀ տարածքում անհնազանդության բողոքի զանգվածային ակցիաներ: Այս մասին հայտարարվել է «Արժանապատվության երթի» ժամանակ, որն անցկացվում է չորեքշաբթի վարչապետի հրաժարականի պահանջով:

Սաղաթելյանը նշել է, որ շատերը չեն հասկանում Հայաստանի համար այդ մարդու վտանգավորության աստիճանը:

«Հետևաբար, երեքշաբթի հայտարարում եմ համահայաստանյան գործադուլ, դասադուլ և ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում անհնազանդության բողոքի զանգվածային ակցիաներ»,- նշել է նա:

«Արժանապատվության երթը» սկսվել է Երևանի կրկեսի շենքի մոտ և շարժվել Գլխավոր դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանություն երթուղով, որտեղ ցուցարարները պատրաստվում են կոչ անել այդ ծառայությունների աշխատակաիցներին չկատարել Փաշինյանի հրամաններ: Երթը նախատեսվում է ավարտվել Երևանի Ֆրանսիայի հրապարակում: -0-