Ընդդիմությունն ապաշրջափակեց կառավարության շենքը և որոշեց երթով շարժվել դեպի Փաշինյանի առանձնատուն

03.06.2022, 19:37
Ընդդիմությունն ապաշրջափակեց կառավարության շենքը և որոշեց երթով շարժվել դեպի Փաշինյանի առանձնատուն
Ընդդիմությունն ապաշրջափակեց կառավարության շենքը և որոշեց երթով շարժվել դեպի Փաշինյանի առանձնատուն
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Դիմադրություն շարժման առաջնորդներից, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ապաշրջափակել կառավարության շենքը, որը շրջափակված էր արդեն երկուսուկես ժամ։

«Եկեք վերադառնանք Ֆրանսիայի հրապարակ, այնուհետև երթով շարժվենք դեպի կառավարական ամառանոցներ»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ դեռ ժամանակ կա պահանջելու, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ նիստ կազմակերպի։

Ընդդիմությունը պահանջում է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հանդես գալով հայտարարությամբ այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպման համար քվորում չի ապահովել։ Եթե պատգամավորները մինև ժամը 20:00-ն չգրանցվեն, ապա նիստը չի կայանա։-0-