+16
Եղանակը Երևանում
Հայ

Ընդդիմությունը կեսօրին հավաք կանցկացնի Երևանի կենտրոնում. Րաֆֆի Հովհաննիսյան

11:30
02 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր ժամը 12։00–ին կկայանա ընդդիմության կողմնակիցների տեղեկատվական հավաքը Երևանի կենտրոնում, իսկ արդեն ժամը 18։00–ին Ազատության հրապարակում մենք կանցկացնենք ընդհանուր հերթական ցույցը, չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` «Նոր Հայաստան» հասարակական փրկության ընդդիմադիր ճակատի բողոքի ակցիաների առաջնորդներից մեկը։

«Նոր Հայաստան» հասարակական փրկության ընդդիմադիր ճակատի` նախօրեին մեկնարկած ցույցը, որի գլխավոր նպատակը դեկտեմբերի 6–ին նշանակված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ձախողելն էր, վերածվեց քաշքշուկների և ոստիկանության հետ բախումների։

Հովհաննիսյանի խոսքով, Ազատության հրապարակում գիշերը խաղաղ է անցել, այնտեղ են մնացել «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը և «Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։

Նա պատմեց, որ ինքը չի գիշերել հրապարակում, քանի որ Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ իրավապահների հետ բախումից հետո ստիպված է եղել մի քանի ժամով հեռանալ։ «Ես ստիպված վերադարձա տուն, զգեստափոխվեցի, բայց մի քանի ժամ անց վերադարձա հրապարակ»,– ասաց Հովհաննիսյանը։

Հրապարակի տարածքում կառուցվել է ոչ մեծ ժամանակավոր ծածկ, որի տակ մասնակիցներն անցկացրին գիշերը։ «Գիշերը հրապարակում մնացել է շուրջ 50 մարդ, լուսաբացին ոմանք մնացին այնտեղ, մյուսները շարժվեցին մոտակա սրճարաններից մեկը»,– ասաց Հովհաննիսյանը։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդն ավելացրել է, որ ցուցարարները պատրաստվում են շարունակել պայքարը։

Ուշ երեկոյան Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցներն ինքնաշեն վրաններ էին կառուցել պաստառներից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի