Yerevan Park-ում կհայտնվեն նոր ատրակցիոններ և մեծ սահադաշտ. նախատեսվում է 1,8 մլրդ դրամի ներդրում

17.11.2022, 22:50
Yerevan Park-ում կհայտնվեն նոր ատրակցիոններ և մեծ սահադաշտ
Yerevan Park-ում կհայտնվեն նոր ատրակցիոններ և մեծ սահադաշտ. նախատեսվում է 1,8 մլրդ դրամի ներդրում
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Yerevan Park մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքների այգում կտեղադրվեն նոր ատրակցիոններ, մեծ սահադաշտ և դեկորացիաներ, հաղորդում է arka.am գործակալությունը:

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելուն: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 131 մլն դրամ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ:

Որոշման մեջ նշվում է, որ 2017 թ. ստեղծված ընկերությունը ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում։ Արդեն իսկ իրականացվել է 15 մլրդ դրամի ներդրում, նախատեսվում է՝ ևս 1.8 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 15 նոր աշխատատեղ՝ մինչև 265 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։-0-