435.48
4.36
404.42
+11
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ուսանողական վարկեր՝ բարելավված պայմաններով

15:01
11 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին ձևակերպել ուսանողական վարկեր բարելավված պայմաններով՝ “Բնակարան երիտասարդներին” ՈւՎԿ ՓԲԸ-ի վերաֆինանսավորմամբ պետական ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Այժմ, վարկի առավելագույն գումարն ուսման ամբողջ ընթացքի համար կազմում է 4 մլն. ՀՀ դրամ՝ նախկինում սահմանված 2.8 մլն. ՀՀ դրամի փոխարեն: Ուսման առավելագույն ժամկետը, որի վճարման նպատակով տրամադրվում է վարկը, սահմանվել է 5 տարի՝ նախկինում գործող 4-ի փոխարեն: Ինչպես նաև, վարկ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ ուսանողի ծնողների կամ խնամակալների երաշխավորությունը. կարելի է ներկայացնել ցանկացած այլ անձի»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Պետական ծրագիրն ուղղված է երկրում բարձրագույն կրթության հասանելիության ավելացմանը, ինչը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար սոցիալական կարևորություն ունեցող խնդիրներից մեկն է:

Բանկի հաղորդագրության համաձայն, ծրագրից կարող են օգտվել վճարովի հիմունքներով կրթություն ստացող պետական և պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատություններում բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ուսանողները: Վարկը տրամադրվում է 50 000-ից մինչև 800 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ 1 ուսումնական տարվա վարձը վճարելու նպատակով (վարկի առավելագույն գումարը ուսման ամբողջ ժամանակահատվածի համար սահմանվում է 4 մլն. ՀՀ դրամ), տարեկան 6% կամ 7% տոկոսադրույքով՝ կախված ուսանողի առաջադիմությունից, 3 ամսից մինչև 10 տարի մարման ժամկետով:

Ուսանողական վարկ կարող են ձևակերպել 16-ից 65 տարեկան ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները: Վարկավորման բարելավված պայմանների համաձայն՝ վարկի երաշխավոր կարող է դառնալ վարկառուի կողմից ընտրված ցանկացած անձ. ծնողներից կամ խնամակալներից մեկի երաշխավորության առկայության պահանջն այլևս չի գործում

Ծրագրի կարևոր առավելությունը նաև այն է, որ վարկի ձևակերպման ընթացքում երաշխավորի եկամուտների առկայության փաստը բավական է, իսկ դրանց բացակայության դեպքում, հնարավոր է ներգրավել համավարկառու: Ուսանողական վարկ կարելի է ձևակերպել ուսման ցանկացած ժամանակահատվածի վարձի վճարման նպատակով: Միջոցները տրամադրվում են փուլերով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար տրամադրվում է 1 մասնաբաժին: Բացի այդ, նոր պայմանների համաձայն, փուլերի/տրանշերի առավելագույն քանակն ավելացել է՝ 4-ից դառնալով 5. յուրաքանչյուր փուլի գումարը հասցնելով մինչև 800,000 ՀՀ դրամի՝ նախկինում սահմանված 700,000 ՀՀ դրամի փոխարեն:

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկի տրամադրման գործընթացը տևում է ընդամենը 1 աշխատանքային օր՝ վարկային պայմանագրի կնքման պահից: Միջոցները նույն օրը փոխանցվում են ուսումնական հաստատության բանկային հաշվեհամարին՝ առանց հաճախորդի մասնակցության անհրաժեշտության:

Ծրագրի ևս մեկ առավելությունը վարկի մարման եղանակն է: Վարկառուն հնարավորություն ունի ընտրելու մարման եղանակն, ըստ որի՝ ուսման ընթացում անհրաժեշտ կլինի մարել միայն վարկի տոկոսագումարները, իսկ հիմնական գումարը վճարել ուսման ավարտից հետո: Վարկի համար միջնորդավճարներ նախատեսված չեն:

*Վարկը տրամադրվում է տարեկան 9% տոկոսադրույքով, որից 2%-ը կամ 3%-ը, կախված ուսանողի առաջադիմությունից, սուբսիդավորվում է պետության կողմից:

Հիշեցնենք, որ ստեղծված Արտակարգ դրության պայմաններում Հայաստանի բնակչությանը աջակցելու նպատակով ՀՀ Կառավարության կողմից մշակված 14-րդ միջոցառման շրջանակներում, հաճախորդները կարող են ստանալ ուսանողական վարկ և օգտվել հատուկ լրացուցիչ արտոնություններից. մինչև 2020թ-ի վերջ վարկը կսպասարկվի տարեկան 0% կամ 4% տոկոսադրույքով՝ կախված ուսանողի առաջադիմությունից:

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 6.17%-7.33%:

ՀՀ Կառավարության 14-րդ միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:

Ուսանողական վարկի պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում  կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք
11:47
16 Փետրվարի 2024
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
10:13
16 Փետրվարի 2024
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
22:37
15 Փետրվարի 2024
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
21:15
15 Փետրվարի 2024
Օհանավանում բնակիչը սեփական տարածքում հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան (ՖՈՏՈ)
Օհանավանում բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան․ ՖՈՏՈ
12:28
15 Փետրվարի 2024
Հայաստանում սպառողները կարող են անձամբ հետևել էլեկտրաէներգիայի ծախսին
«Հայաստանի էլեկտրական ցանցերում» գործարկվել է էլեկտրաէներգիայի հաշվարկի նոր համակարգ
16:08
14 Փետրվարի 2024
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով