Ուժեղ կարկուտ՝ Գեղարքունիքում․ Սուրենյանը զարմանալի կադրեր է հրապարակել (ՎԻԴԵՈ)
06.06.2025,
13:04
Կադրերում այնպիսի տպավորություն է, կարծես, ձյուն է տեղացել․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գեղարքունիքում ուժեղ կարկուտ է գրանցվել, ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը զարմանալի կադրեր է հրապարակել
«Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում», – գրել է Սուրենյանը։
Կադրերում այնպիսի տպավորություն է, կարծես, ձյուն է տեղացել։