Ոստիկանը Երևանում ուրիշի քարտով գումար է կանխիկացրել բանկոմատից
07.12.2016,
18:08
Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին, հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
Մասնավորապես, քաղաքացի Աննա Մ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին ինքը «Արարատբանկի» բանկոմատից կանխիկացրել է գումար, սակայն մոռացել է վերցնել քարտը:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, հիշյալ բանկի շրջակայքում ծառայություն իրականացնելու ժամանակ լսել է բանկոմատի ազդանշանը, վերցրել է Աննա Մ.-ի քարտը և 2016 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 2:00-ի սահմաններում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ինտերնետային դրամական համակարգերից մեկով վերջինիս հաշվից փոխանցման միջոցով հափշտակել է խոշոր չափերի գումար:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: –0–