Ոստիկանությունը խոստանում է քննության առնել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ տեղ գտած բռնության դեպքերը
30.07.2016,
01:03
ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Ահարոնյանը հաստատում է, որ տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Իր ունեցած նախնական տվյալների համաձայն՝ կա վնասված տեխնիկա:
«Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի»,- ասվում է Ահարոնյանի գրառման մեջ։