Ոստիկանությունը զգուշացնում է Երևանում բողոքի ակցիայի դադարեցման հավանականության մասին

16.04.2018, 11:16
Երկուշաբթի առավոտյան պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ փակել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ։
Ոստիկանությունը զգուշացնում է Երևանում բողոքի ակցիայի դադարեցման հավանականության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի առավոտյան պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ փակել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ։

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, կաթվածահար է եղել երթևեկությունը և սահմանափակվել հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժելու սահմանադրական իրավունքը:

Загружается новость ... "Право"

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացրել է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ:

«ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում»,– նշվում է հաղորդագրության մեջ։ -0-