Ոստիկանապետը մեկնաբանել է Վլադիմիր Գասպարյանի առանձնատան մասին քրեական գործը
06.09.2018,
14:29
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեկնաբանեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ձեռք բերած առանձնատան ձեռքբերման խարդախության փաստով քրեական գործի հարուցումը։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հինգշաբթի լրագրողներին մեկնաբանեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ձեռք բերած առանձնատան ձեռքբերման խարդախության փաստով քրեական գործի հարուցումը։
Ավելի վաղ hetq.am պարբերականը պարզել էր, որ Գասպարյանը 200 հազար դոլարով 3 մլն դոլար արժողության առանձնատուն է ձեռք բերել։ Առանձնատան ձեռքբերման փաստով հարուցվել է քրեական գործ 178–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (Խարդախություն առանձնապես խոշոր չափերով) և 309–րդ հոդվածի 1–ին մասով (Պաշտոնեական լիազորությունների գերազանցում)։
«Հայաստանում ոչ մի աշխատավարձով նման առանձնատուն հնարավոր չէ ձեռք բերել։ Իսկ այն մասով, թե ինչպես է այն ձեռք բերվել կամ կառուցվել, խնդրում եմ դիմել նրան, ով կառուցել է, կամ սեփականատիրոջը, ով վաճառել է»,– ասաց Օսիպյանը։ -0-
Загружается новость ... "Лево"