ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քաղաքացի Արմեն Առաքելյանը մեղադրվում է հորն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու համար։
Ինչպես հայտնում է datalex դատական տեղեկատվական համակարգը, նա հորը` Հայկարամ Առաքելյանին սպանելու դիտավորությամբ, երկու չափաբաժին «Կետոնալ» տեսակի դեղամիջոց է ներարկել, այնուհետև պարանոցից սեղմելու եղանակով խեղդամահ է արել նրան։
Առաքելյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 104–րդ հոդվածի 1–ին մասով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ