Վիգեն Սարգսյանը չի կարողացել նշել օլիգարխների` առաջնագծում ծառայող որդիների ճշգրիտ թիվը

21.04.2017, 11:38
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուրբաթ հայտնեց լրագրողներին, որ չգիտի, թե օլիգարխների քանի երեխա է ծառայում առաջնագծում:


Վիգեն Սարգսյանը չի կարողացել նշել օլիգարխների` առաջնագծում ծառայող որդիների ճշգրիտ թիվը
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուրբաթ հայտնեց լրագրողներին, որ չգիտի, թե օլիգարխների քանի երեխա է ծառայում առաջնագծում, քանի որ չկա «օլիգարխ» իրավական հասկացություն։

Նա միաժամանակ նշեց, որ հայտարարություններն այն մասին, թե առաջնագծում միայն անապահով շերտերի զորակոչիկներ են ծառայում, չի համապատասխանում իրականությանը։

Նախարարն ընդգծեց, որ երբ խոսվում է երկրում առկա աղքատության բարձր մակարդակի մասին, ապա ի սկզբանե պետք է ենթադրել, որ սահմանում պետք է սոցիալապես անապահով շերտերի մեծ թվով զինծառայողներ լինեն։

«Սակայն այսօր առաջնագծում ծառայում են և պատգամավորների, և փոխնախարարների երեխաներ։ Ես չեմ կարող անուններ նշել, քանի որ սա նրանք անձնական գործն է, բայց դա այդպես է»,– ասաց նախարարը։

Նա հիշեցրեց նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցների հանդիպմանը ներկա էին բնակչության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ։

«Այնտեղ էր համալսարանի պրոֆեսորի որդին, ճարտարապետների ընտանիքի ներկայացուցիչ և այլք»,– ասաց նախարարը։ -0-