Վարորդը մահացել է տեղում, ուղևորը՝ հիվանդանոցում. նոր մանրամասներ՝ Գյումրի-Ամասիա ճանապարհի վթարից

10.12.2024, 11:38
Նոր մանրամասներ՝ Գյումրի-Ամասիա ճանապարհին տեղի ունեցած վթարից
Վարորդը մահացել է տեղում, ուղևորը՝ հիվանդանոցում. նոր մանրամասներ՝ Գյումրի-Ամասիա ճանապարհի վթարից

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 9-ին, ժամը 11.30-ին, Գյումրի-Ամասիա ճանապարհին՝ Հայկավան գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «Աուդի», «ԳԱԶ-32213» մակնիշի մեքենաներն ու ավտոբուսը: «Աուդիի» վարորդ 41-ամյա Էդիկ Մ.-ն տեղում մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ժամը 13.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մահացել է նաև բուժօգնության տեղափոխված ուղևորներից 38-ամյա Կարեն Կ.-ն:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրի-Հայկավան ճանապարհին բախվել են «Audi»-ն, «PAZ»-ը և « GAZel»-ը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: