Վարչապետը պաշտոնից ազատել է նախարարների երկու տեղակալների

25.11.2020, 11:38
Վարչապետը պաշտոնից ազատել է նախարարների երկու տեղակալների
Վարչապետը պաշտոնից ազատել է նախարարների երկու տեղակալների

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետի որոշմամբ, պաշտոնից ազատվել են նախարարների երկու տեղակալներ:

Եվ այսպես, վարչապետի որոշման համաձայն, Նաիրա Մարգարյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ Ռաֆիկ Գրիգորյանը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Համապատասխան որոշումները հրապարակվել են վարչապետի որոշումներում:

Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով, սակայն, շարունակում է կատարել իր պարտականությունները, մինչև համապատասխան որոշման կայացումը: -0-