Վարչապետը նոր նշանակում է արել ԱԳՆ-ում
16.10.2020,
14:44
Վարչապետը նոր նշանակում է արել ԱԳՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Համապաստախան որոշումը հրապարակվել է վարչապետի որոշումներում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արա Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ: -0-