424.11
4.26
393.28
+4
Եղանակը Երևանում
Հայ

Վանեցյան.Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, գտնվում է, որքան գիտեմ, «Կենտրոն» ՔԿՀ-ում (ՎԻԴԵՈ)

20:56
07 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է դատարանի որոշմամբ:

«Նա, ինչքան տեղյակ եմ, գտնվում է Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

Նա նաև հայտնեց, որ տեղյակ չէ, թե արդյոք քննիչն այցելել է Հայաստանի երկրորդ նախագահին: Նա նաև պատասխանեց գաղտնալսումների մասին հարցին, ինչի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ տխրահռչակ գաղտնալսումներն ապացուցում են, որ դա իր դեմ վենդետա է:

Загружается новость ... "Право"

«Տխրահռչակները գաղտնալսում իրականացնողներն են: Գաղտնալսումների վերաբերյալ մեկնաբանություն արդեն իսկ վարչապետի կողմից եղել են: Դրան ավելացնելու ոչինչ չունեմ: Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ գաղտնալսումները ներկայացված են ընտրովի, մոնտաժված են: Դա քննությունը կապացուցի: Դա մի փաստ է, որն անհերքելի է, այսինքն, քննության ընթացքում կպարզվի, թե քանի անգամ և քանի րոպեանոց խոսակցություններ եմ ունեցել ես վարչապետի և ՀՔԾ պետի հետ, և կներկայացվի, կարծում եմ, նաև հանրությանը»,- ասաց Վանեցյանը, ավելացնելով, որ խոսակցությունը գաղտնիք չէր, և իրենք պատկերացնում էին, որ նմանատիպ գաղտնալսման, այսպես կոչված, երկրորդ մասը լինելու է, ինչը և եղավ: Թղթակցի հարցին, թե արդյոք մոնտաժման ընթացքում խոսակցության բովանդակությունը փոխվել է, Վանեցյանը պատասխանեց, որ բովանդակությունը ոչ թե մի քիչ է փոխվել, այլ ամբողջությամբ է փոխված:


Տեսանյութը` «Ազատություն» ռ/կ

ԱԱԾ ղեկավարը միաժամանակ չմանրամասնեց, թե մասնավորապես, ինչն է փոխվել իր և վարչապետի հեռախոսազրույցի մեջ, ինչպե նաև նշեց, որ ենթադրություններով չի ցանկանում խոսել, բայց ավելացրեց, որ դեկտեմբերի 15-ին կհանդիպի լրագրողներին և կպատասխանի նրանց հարցերին:

Վերաքննիչ դատարանը արդեն 5-րդ օրն է քննում էր Գլխավոր դատախազության միջնորդությունը` Քոչարյանին ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը չեղարկելու վերաբերյալ: Նիստի ժամանակ փաստաբանները ներկայցրել էին մի շարք միջնորդություններ, մասնավորապես, դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի մասին։
Բացի այդ, փաստաբանները մտադիր էին դիմել Սահմանադրական դատարան ՀՀ քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածները` Մայր օրենքին համապատասխանությունը ստուգելու համար (հենց այս հոդվածների հիման վրա է Քոչարյանին մեղադրան առաջադրվել` Սահմանադրական կարգի տապալման փորձի համար. խմբգր.)

Դեկտեմբերի 7-ին դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ