Վանեցյանն անդրադարձել է «հիբրիդային» հեղաշրջման մասին մեղադրանքներին (ՎԻԴԵՈ)

06.02.2020, 12:42
Վանեցյանն անդրադարձել է «հիբրիդային» հեղաշրջման մասին մեղադրանքներին. ՎԻԴԵՈ
 Վանեցյանն անդրադարձել է «հիբրիդային» հեղաշրջման մասին մեղադրանքներին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է «հիբրիդային» հեղաշրջում կազմակերպելու մեջ իր հասցեին հնչող մեղադրանքներին։

Загружается новость ... "Лево"

«Դա նույնպես տեղավորվում է տեղեկատվական արշավի շրջանակներում. ունեցանք անլուրջ իրավիճակ։ Հայտնի թերթն իմ մասին գրում է հայտնի մի հոդված, որտեղ ինձ մեղադրում են պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ և այլնի մեջ»,– նշել է Վանեցյանը։

Վանեցյանը հիշեցրեց իր կողմից նման լուրերը հերքելու մասին` ընդգծելով, որ դրանից հետո էլ շարունակվել է նույնը։

«Դուրս է գալիս բարձրաստիճան պետական պաշտոնյա, անվտանգության խորհրդի քարտուղար, պատգամավոր, ովքեր պնդում են որ նման փորձ է եղել, որ ես մասնակից եմ եղել պետական հեղաշրջման փորձի, այնուհետև ստանում ենք ԱԱԾ–ի պաշտոնական պարզաբանումն այդ ուղությամբ, որ նման դեպք չի եղել և նման փորձ չի եղել»,– ասել է Վանեցյանը։

Վանեցյանը խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործած «հիբրիդային» տերմինի մասին` նշել է. «Օրակարգ է բերվում մի տերմին, որը օգտագործվել է, եթե չեմ սխալվում Ուկրաինայում, դա ուղղակի չգիտեմ անլրջություն է, որ տրվում է այդ ամեն ինչին: Պետական հեղաշրջման փորձ իրականացնող մարդը պետք է նստած լիներ համապատասխան վայրում»։

Վանեցյանը նշել է, որ նման ցանկություն անգամ չի ունեցել։

«Ցանկացած  մարդ, ով կփորձի իրականացնել պետական հեղաշրջում  կամ  հակասահմանադրկան ճանապարհով կփորձի տիրանալ  իշխանությանը, այդ մարդը պետք է դատապարտվի  և կրի իր պատիժը: Իրավունք չկա հակասահմանադրական  ճանապարհով կատարել  որևէ քայլն»,– ընգծել է ԱԱԾ նախկին տնօրենը։ –0–