Ուշադրություն. Կենտրոնում 12 ժամ ջուր չի լինելու

18.05.2017, 15:45
Վթարի կանխարգելման նպատակով ջրանջատում է նախատեսված Կենտրոն վարչական շրջանում։
Ուշադրություն. Կենտրոնում 12 ժամ ջուր չի լինելու
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Վթարի կանխարգելման նպատակով ջրանջատում է նախատեսված Կենտրոն վարչական շրջանում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցների տների ջրամատակարարումը։

Մասնավորապես, ջուր չի լինի Եկմալյան, Սարյան, Փարպեցի, Մայիսյան փողոցներում, Պուշկինի փող. 8-ից-72, Թումանյան փող. 27-ից-35 կենտ, Տերյան փող. 1-ից-25, Արամի փող. 60-ից-92, Ամիրյան փող. 18-ից-80, Բուզանդի փող, 75-ից-107, Սարյան փող. 6-ից-41 համարներում։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-