ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է առատ ձյուն, բուք, Երևանում ջերմաստիճանը կնվազի

07.03.2021, 21:28
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է առատ ձյուն, բուք, Երևանում ջերմաստիճանը կնվազի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է առատ ձյուն, բուք, Երևանում ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը հայտնում է, որ մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

«Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն», – հայտնում են Հայպետհիդրոմետից:

Մարտի 8-ին, 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում մարտի 8-ին, 11-12-ը սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:–0–