ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ucom հեռահաղորդակցական ընկերությունը տեղեկացրել է խափանումների մասին դեպի այլ ցանցեր ելքային զանգեր իրականացնելիս։
«Սիրելի՛ բաժանորդներ, մեր գործընկեր օպերատորներից մեկի ցանցում առկա է կարգավորման խնդիր, որի հետևանքով Ucom շարժական կապի բաժանորդները բարդություններ են ունենում դեպի այլ ցանցեր ելքային զանգեր իրականացնելիս», – նշվում է ընկերության Facebook–յան էջում։
«Վստահ ենք, որ մեր գործընկերների տեխնիկական անձնակազմն արագ կշտկի իրավիճակը», – նշել են Ucom–ից։–0–