Ucom-ը վերականգնում է ցանցը Nokia և Ericsson ընկերությունների օտարերկրյա գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ucom ընկերությունը հայտել է, որ ցանցի վերականգնման աշխատանքները շարունակվում են, որոնց մեջ ներգրավված են նաև Nokia և Ericsson ընկերությունների օտարերկրյա գործընկերները։
«Հայտնում ենք, որ շարժական կապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների, ինչպես նաև ֆիքսված ինտերնետի և ամպային համակարգի հասանելիությունը մասնակի վերականգնվել է»,- ասվում է ընկերության Facebook-յան էջում տարածված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս ընթացքում հնարավոր են որոշակի դժվարություններ ցանցի ընդհանուր աշխատանքում, ինչի համար ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը և խոստանում պարբերաբար կիսվել տեղեկատվությամբ:
«Շնորհակալ ենք, որ անկախ ամեն ինչից սատարում եք մեզ՝ խոսքով, գործով, խորհուրդով և ակտիվ աջակցությամբ։ Մենք անպայման միջոցներ կձեռնարկենք Ձեզ պատճառված անհարմարությունների հետևանքները մեղմելու համար։ Եվս մեկ անգամ հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասվում է Ucom-ի գրառման մեջ։
Հուլիսի 8–ի երեկոյան Ucom–ից հայտնեցին, որ հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացել է խնդիր, որը կարգավորման ընթացքում է։
Ավելի ուշ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության Facebook–յան էջում հայտարություն տարածվեց այն մասին, որ Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը:
Ինչից հետո Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացրեց, որ բջջային ցանցի՝ անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով, ենթահամակարգերից մեկում առաջացած խափանման պատճառով առանձին տեղանքներում առկա են ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ: