ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացրե; է, որ բջջային ցանցի՝ անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով, ենթահամակարգերից մեկում առաջացած խափանման պատճառով առանձին տեղանքներում առկա են ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ:
Загружается новость ... "Лево"
Այսօր ավելի վաղ խափանում էր գրանցվել
Ucom–ի ցանցում։
«Վիվա-ՄՏՍ-ի արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ՝ խափանումը վերացնելու ուղղությամբ: Ներկա դրությամբ գործում է Վիվա-ՄՏՍ-ի պահուստային ենթակառուցվածքը», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:–0–