Ucom-ի հիմնադիրները բարձրացրել են գները Ucom հեռահաղորդակցական օպերատորի բաժնետոմսերի համար

14.04.2020, 15:25
Ucom-ի հիմնադիրները բարձրացրել են գները Ucom հեռահաղորդակցական օպերատորի բաժնետոմսերի համար
Ucom-ի հիմնադիրները բարձրացրել են գները Ucom հեռահաղորդակցական օպերատորի բաժնետոմսերի համար

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ucom հեռահաղորդակցական օպերատորի հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հանդես են եկել վերջնական նոր առաջարկով՝ ընկերության մնացած՝ 94,06% բաժնետոմսերը գնելու վերաբերյալ, հաղորդում է «ARKA-Telecom» հեռահաղորդակցական պորտալը:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Հայկ Եսայանը և Ucom ընկերության ողջ ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել աշխատանքային պարտականությունները, ինչից հետո ընկերության 574 աշխատակից ազատման դիմում է ներկայացրել: Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, ստեղծված իրավիճակի պատճառը հիմնադիրների և բաժնետերի միջև տարաձայնություններն են:

«Ինչպես գիտեք Եսայան եղբայրները, որոնք ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5,94% բաժնետերերը, ապրիլի 10-ին առաջարկ էին արել մյուս սեփականատերերին ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը: 94,06% բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22մլրդ 100 մլն դրամ գումար»,- նշում են ընկերությունից:

Հայկ Եսայանի հայտարարության մեջ նշվում է, որ բանակցությունների սկսելուց ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ այսքան աշխատակիցներ կորոշեն աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել` հետևելով իր օրինակին, հայտարարելով, որ պատրաստ չեն աշխատել այլ տնօրենի հետ:

«Ուստի ես իմ սեփական պատասխանատվությունն եմ զգում աշխատակիցների առջև: Այս պատասխանատվությունից ելնելով և կազմակերպության շարունակականությունը ապահովելու նպատակով որոշում ենք կայացրել վճարել հնարավոր առավելագույն գինը, հաշվի առնելով կազմակերպությունում տարիներ շարունակ ներդրված բոլոր գումարները: Առաջարկի գումարը կազմում է 34,057,000,000 ՀՀ դրամ»,- նշել է Եսայանը:

Նա հայտնել է, որ Առաջարկությունը արդեն բանավոր ներկայացված է, իրենք սպասում են պատասխանի:

Եսայանը նույնպես ընդգծել է, որ պատասխանատվություն է զգում իրենց ստեղծած հարազատ կազմակերպության շարունակական աշխատանքը ապահովելու համար` չվտանգելու Արտակարգ դրությունում հայտնված հայաստանցիների հեռավար կրթվելու, տանից առցանց աշխատելու, իրար հետ վիրտուալ կերպով լինելու ապահովումը:

«Իմ ամենօրյա խնդրանքով է, որ աշխատակիցները չեն լքում աշխատանքը և շարունակում են սպասարկել այս օրերին կենսական նշանակություն ունեցող ցանցը, որով ինչպես նշեցի ապահովվում է գործարար և կրթական ամբողջ համակարգի կենսագործունեությունը»,- ասել է Հայկ Եսայանը:

Հայտարարությունում նաև նշվում է, որ այս պահի դրությամբ արդեն 843 աշխատակից ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ (աշխատակիցների ընդհանուր թիվը 1800 է):

«Իմ ամենօրյա խնդրանքով է, որ աշխատակիցները չեն լքում աշխատանքը և շարունակում են սպասարկել այս օրերին կենսական նշանակություն ունեցող ցանցը, որով ինչպես նշեցի ապահովվում է գործարար և կրթական ամբողջ համակարգի կենսագործունեությունը»,- ասել է Հայկ Եսայանը:

Ինչպես ավելի վաղ աղբյուրը հաղորդել էր «ARKA-Telecom» հեռահաղորդակցական պորտալին, Ucom հեռահաղորդակցական ընկերության բաժնետերերի և հիմնադիրների միջև տարաձայնությունները ծագել են այն բանի ֆոնին, որ սեփականատերերը ցանկանում են Ucom-ի ղեկավարի պաշտոնում նշանակել Անդրեյ Պյատախինին, ով ներկա պահին ղեկավարում է Beeline ընկերությունը: Ընդ որում, Beeline-ի մամուլի ծառայությունը հերքել է այդ տեղեկատվությունը:

2019 թ.-ի դեկտեմբերի 27-ին ՎԵՈՆ Արմենիան, որին պատկանում է Beeline ապրանքանիշը, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՝ Ucom-ին բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու համար: Ավելի ուշ երկու ընկերություններն էլ պաշտոնապես հաստատեցին հնարավոր գործարքի շուրջ բանակցությունների առկայությունը:

2020թ.-ի ապրիլի 10-ին ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնել էր «ՎԵՈՆ Արմենիա»–ի,որին պատկանում է Beeline ապրանքանիշը, և Ucom–ի համակենտրոնացման գործընթացի կասեցման մասին:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0-