Ցուցարարները պաստառներից վրաններ են կառուցել Երևանի կենտրոնում

02.12.2015, 00:56
Ազատության հրապարակում անցկացվող նստացույցի մասնակիցները պաստառներից ինքնաշեն վրաններ են կառուցել:
Ցուցարարները պաստառներից վրաններ են կառուցել Երևանի կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ազատության հրապարակում անցկացվող նստացույցի մասնակիցները պաստառներից ինքնաշեն վրաններ են կառուցել:

Երեքշաբթի «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատը հայտարարեց, որ կազմակերպում է բողոքի շուրջօրյա ակցիաներ։

«Նոր Հայաստան» ճակատը, որը միավորում է մի շարք ընդդիմադիր գործիչների, ցանկանում է խափանել դեկտեմբերի 6–ին նախատեսած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը նախատեսում է անցում խորհրդարանական իշխանավարման։

Ցուցարարները կփոխարինեն միմյանց նստացույցի դեպքում, իսկ չորեքշաբթի ժամը 18։00–ին կկազմակերպվի նոր հանրահավաք։

Երեքշաբթի ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում բողոքի ակցիայի մասնակիցներին սթափության կոչ է անում և պահանջում ձեռնպահ մնալ սադրանքներից։

«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ավելացրեց, որ ցույցերն ու անհնազանդության ակցիաներն ամենօրյա են լինելու, և ցուցարարներն աստիճանաբար «ավելացնելու են պայքարի աստիճանը»:

Ոստիկանությունն առայժմ ցուցարարների գործողություններին չի միջամտում:–0–