Ծիծեռնակաբերդ այցելողներին Երևանում կտեղափոխեն անվճար

22.04.2017, 16:10
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողներն ապրիլի 24-ին կտեղափոխվեն անվճար ավտոբուսներով:
Ծիծեռնակաբերդ այցելողներին Երևանում կտեղափոխեն անվճար
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողներն ապրիլի 24-ին կտեղափոխվեն անվճար ավտոբուսներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ավտոբուսները կշարժվեն «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ը:

Երթուղիները հետևյալն են՝

• Թիվ 1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի - Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ - մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:
Հետադարձը` Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի - Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - «Հրազդան» մարզադաշտ:

• Թիվ 2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի- Լենինգրադյան, Կիևյան փողոցներ-մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:
Հետադարձը` նույն ուղեգծով: -0-