Տրանսպորտային երթևեկությունը Երևանի որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի

07.10.2016, 12:09
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների նպատակով ժամանակավորապես կսահմանափակվի մայրաքաղաքի որոշ հատվածների տրանսպորտային երթևեկությունը:
Տրանսպորտային երթևեկությունը Երևանի որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման նպատակով հոկտեմբերի 8-ին ժամանակավորապես կսահմանափակվի մայրաքաղաքի որոշ հատվածների տրանսպորտային երթևեկությունը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երթևեկությունը կսահմանափակվի, մասնավորապես`

Ժամը 0700 – 23:00 սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածում:

Ժամը 1100 - 1400 դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում:

Ժամը 1300 - 2300 դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում:

Հաշվի առնելով նշված սահամանափակումները՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված ժամանակահատվածներում կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով։

Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար։ -0-