436.65
4.37
404.34
+12
Եղանակը Երևանում
Հայ

Տրանսպորտային կոլապսի հետքերով. շատ շուտով Երևանում կգործեն 70 նոր ավտոբուսներ

17:30
15 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը գլոբալ լուծում է գտել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի վարորդների գործադուլի խնդիրը լուծելու հարցում, ուրբաթ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նշենք, որ վարորդները բողոքում էին ընկերության տնօրենի հրաժարականի դեմ։

Նախօրեին «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հայտնել էր, որ երևանցիները դժգոհում են հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումներից։ Քաղաքացիները չէին կարողանում հասնել քաղաքի կենտրոն ավտոբուսների բացակայության պատճառով։ Ինչպես Facebook–ի իր էջում գրել էր Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, վարորդները գործադուլ էին կազմակերպել` բողոքելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի ղեկավար Էլբակ Թարփոշյանին փոխելու դեմ, ով հրաժարական էր տվել 2018թ.–ի դեկտեմբերի 26–ին, սակայն Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմումը չի ստորագրել։

«Խնդիրն արդեն լուծվել է, և շուտով, ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը կհամալրվի 70 նոր ավտոբուսներով։ Այդ նպատակով կվերանայվեն բոլոր երթուղիները, և նոր ավտոբուսները կերթևեկեն այնտեղ, որտեղ կզգացվի դրանց պակասը», – ասաց Մարությանը։

Նա նաև նշեց, որ խոսքը Higer ընկերության 70 ավտոբուսների մասին է, որոնք նվիրաբերվել էին Չինաստանի կառավարության կողմից։ Նրանք լիովին նոր են և գտնվում են կատարյալ վիճակում։ Ավտոբուսների շահագործման համար քաղաքապետարանը մտադիր է ներգրավվել նոր վարորդների։

Ինչպես տեղեկացրեց Մարությանը, WYG International Limited միջազգային ընկերությունը, որը զբաղվում է Երևանի նոր տրանսպորտային ցանցի նախագծմամբ, արդեն քաղաքապետարանին է ներկայացրել իր առաջարկների փաթեթը։

«Երևանի ադմինիստրացին այս պահին ուսումնասիրում է միջազգային ընկերության կողմից անցկացրած մոնիտորինգի վերջնական արդյունքները», – ասաց Մարությանը։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե որքան կարժենա Երևանի տրանսպորտային ցանցի արդիականացումը` քաղաքապետը նշեց, որ գումարը կկազմի մոտ 200–250մլն դոլար։

«Գումարն իսկապես հսկայական է։ Չեմ կարծում, որ Երևանն ի վիճակի կլինի դա ինքնուրույն անել։ Այս հարցում մեզ անհրաժեշտ կլինի պետության օգնությունը», – նշեց Մարությանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ