Տրանսպորտային կոլապս Ավանում և Մասիվում. ավտոբուսները չեն աշխատում

14.02.2019, 10:55
Տրանսպորտային կոլապս Ավանում և Մասիվում. ավտոբուսներ չկան։
Տրանսպորտային կոլապս Ավանում և Մասիվում. ավտոբուսները չեն աշխատում

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի հյուսիսային շրջանի բնակիչները բողոքում են, որ հասարակական տրանսպորտի աշխատանքում լուրջ խնդիրներ են առաջացել։

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, ավտոբուսային կանգառներում, մասնավորապես Ավանում և Մասիվում, հավաքվել են տասնյակ մարդիկ, ովքեր չեն կարողանում հասնել քաղաքի կենտրոն։ Քաղաքացիները փորձում են տաքսի կանգնեցնել, սակայն ոչ բոլորին է հաջողվում։ 

Facebook–յան օգտատեր Արմինե Սուքիասյանը գրել է, որ Ավանից քաղաք իջնող ոչ մի երթուղային ավտոբուս չի աշխատում։

 

«Խայտառակ վիճակ ա, մարդիկ դրսում շվարած կանգնած են։ 20 րոպե պահանջվեց, որ մի ազատ տաքսի գտնեմ ու փորձեմ աշխատանքի տեղ հասնել», – նշել է նա` ավելացնելով, որ, նրա տեղեկությամբ, ավտոբուսի վարորդները սկսել են գործադուլ, քանի որ վարորդներին աշխատավարձ չեն տալիս։

Այս գրառումը մեկնաբանել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը` նշելով, որ ավտոբուսներն արդեն երթուղում են, գործադուլ չկա։

Միաժամանակ Ավանի բնակիչներից մեկը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց, որ վերջին երկու ժամում որևէ դրական առաջընթաց չկա։–0–