576.26
6.29
492.15
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Թոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք կարող են անվճար այցելել պետական թատրոններ և թանգարաններ

15:30
10 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց պետական թատրոններ և թանգարաններ այցելելու անվճար տոմսեր կտրամադրվեն: Այս մասին հայտնել է ԿԳՍՄ նախարարության մամուլի ծառայությունը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառուների մշակութային առօրյան, կյանքն ակտիվացնելու համար այսօր Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար, իմ գործընկեր Արայիկ Հարությունյանի հետ ստորագրում ենք մի կարևոր հուշագիր, որը մեր քաղաքացիներին տարվա կտրվածքով շուրջ 48 թատերական ներկայացման և, գրեթե, ամեն օր՝ թանգարաններ անվճար հաճախելու հնարավորություն կտա»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած միջոցառման մեկնարկին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Կարգի համաձայն՝ կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տոմսեր կտրամադրվեն ԿԳՍՄ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև թանգարաններ այցելելու համար:

Նախարար Բաթոյանը նշել է, որ սա կարևոր նախաձեռնություն է ոչ միայն ֆինանսական հասանելիության տեսանկյունից, այլև՝ կարող է խթան հանդիսանալ՝ մշակութային օջախների ֆիզիկական և բովանդակային մատչելիության ապահովման համար:

ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ևս կարևորել է հուշագրի ստորագրումը և նշել, որ նախարարության ծրագրերն ուղղված են մշակութային կյանքում հնարավորինս մեծ թվով անձանց ներգրավմանը.

«Մենք երկար ենք քննարկել բոլոր մեխանիզմները, որպեսզի գործընթացը հնարավորինս հեշտ լինի մեր հայրենակիցների համար: Ուրախ եմ, որ այս տարի հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառուների համար ավելացել է նաև թանգարաններ այցելելու հնարավորությունը»,- ասել է նախարար Հարությունյանը:

«Ստորագրված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր կենսաթոշակառու կարող է անվճար այցելել յուրաքանչյուր թատերական կազմակերպություն՝ տարեկան 3 անգամ, և թանգարաններ՝ ամիսը 2 անգամ: Անվճար տոմսեր կեսաթոշակառուներին տրամադրվում են մինչև միջոցառման սկսվելը՝ առնվազն 24 ժամ առաջ, իսկ թանգարանների պարագայում՝ կեսաթոշակառուի այցելության պահին»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Կարգի համաձայն՝ յուրաքանչյուր թատերական կազմակերպություն յուրաքանչյուր միջոցառման համար ինքն է որոշում անվճար տրամադրվող տոմսերի քանակը, որը կարող է տատանվել դահլիճի տեղերի 2,5-5 %-ի սահմաններում:

Նախարարության հաղորդմամբ, տոմսերը կտրամադրվեն անձամբ կենսաթոշակառուին՝ կենսաթոշակառու լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթի և անձնագրի առկայության դեպքում: Տոմսը տրամադրող աշխատակիցը պետք է համապատասխան գրանցամատյանում գրառում կկատարի, որտեղ կնշվի օրը, ամիսը, տարին, միջոցառման անվանումը, կենսաթոշակառուի անուն, ազգանունը, ծննդյան թիվը, հաշմանդամություն ունենալու հանգամանքը (առկայության դեպքում), հեռախոսահամարը:

Անվճար տոմս ստանալուց հետո, կենսաթոշակառուն պետք է ստորագրի գրանցամատյանի համապատասխան սյունակում: Անվճար տոմսի վրա պարտադիր պետք է նշվի կենսաթոշակառուի կամ հաշմանդամություն ունեցող անձի անունը և ազգանունը:

Նախարարության տեղեկացմամբ, տոմսեր կտրամադրվեն նաև տարեցներին ծառայություններ մատուցող կազմակերպության կամ տարեցների միավորումների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներին՝ համաձայն նրանց կողմից ներկայացված ցուցակի, որտեղ պետք է նշված լինեն կազմակեպության անվանումը, կենսաթոշակառուների անուն, ազգանունները, ծննդյան թվերը: Խմբում ընդգրկված կենսաթոշակառուների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Խմբի հետ կարող է լինել մեկ ուղեկցող  (սոցիալական աշխատող, կամ տվյալ հասարակական կազմակերպության ղեկավարը), որը ևս ստանում է անվճար տոմս: Այս դեպքում տոմս ձեռք բերելու համար պետք է դիմել միջոցառման սկսվելուց առնվազն 5 օր առաջ:

Անվճար տրամադրվող տոմսերի վրա պետք է դրվի դրոշմակնիք «անվճար» նշումով (առկայության դեպքում) կամ տրամադրվի «հրավիրատոմս» տեսակի տոմսեր:

Նշենք նաև, որ տրամադրված անվճար տոմսը այլ անձի փոխանցել չի թույլատրվում:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:08
17 Հոկտեմբերի 2020
Հակառակորդի ԱԹՍ-ները նախորդ 7 օրում հրթիռակոծել են Սյունիքի մի շարք բնակավայրեր` վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ (ՖՈՏՈ)
Հակառակորդի ԱԹՍ-ները նախորդ 7 օրում հրթիռակոծել են Սյունիքի մի շարք բնակավայրեր` վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ. ՖՈՏՈ
18:53
17 Հոկտեմբերի 2020
13 կուսակցություններ իշխանություններից պահանջել են ներգրավել երկու երկրների նախկին առաջնորդներին Հայաստանն ու Արցախը պաշտպանելու համար
13 կուսակցություններ իշխանություններից պահանջել են ներգրավել երկու երկրների նախկին առաջնորդներին Հայաստանն ու Արցախը պաշտպանելու համար
16:04
17 Հոկտեմբերի 2020
Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին. Արտակ Զեյնալյան
Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին
14:56
17 Հոկտեմբերի 2020
Մինչև հաղթություն. Հայաստանի բոլոր եկեղեցիներում զանգերը 10 րոպե կղողանջեն՝ ի զորակցություն հայոց բանակի (ՎԻԴԵՈ)
Ղողանջ և աղոթք մինչև հաղթություն. Հայաստանի բոլոր եկեղեցիներում զանգերը 10 րոպե կղողանջեն՝ ի զորակցություն հայոց բանակի. ՎԻԴԵՈ
12:43
17 Հոկտեմբերի 2020
Հերթական ապատեղեկատվություն. Ադրբեջանը չի խոցել հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ. ՊՆ
Հերթական ապատեղեկատվություն. Ադրբեջանը չի խոցել հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ. ՊՆ
11:24
17 Հոկտեմբերի 2020
1540 նոր դեպք՝ 3937 թեստավորումից. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 63000-ի. մահացել է 11 մարդ
1540 նոր դեպք՝ 3937 թեստավորումից. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 63000-ի. մահացել է 11 մարդ
01:58
17 Հոկտեմբերի 2020
ՀՀ ԱԳՆ–ն Ադրբեջանին մեղադրել է իրական ագրեսիայի մեջ. հակառակորդի ԱԹՍ–ները հարվածել են Սյունիքի մարզին
ՀՀ ԱԳՆ–ն Ադրբեջանին մեղադրել է իրական ագրեսիայի մեջ. հակառակորդի ԱԹՍ–ները հարվածել են Սյունիքի մարզին
01:48
17 Հոկտեմբերի 2020
ՊՆ. ՀՀ տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ
ՊՆ. ՀՀ տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ
01:42
17 Հոկտեմբերի 2020
ՀՀ օդային տարածքում խոցվել է հակառակորդի 2 ԱԹՍ. ՊՆ
ՀՀ օդային տարածքում խոցվել է հակառակորդի 2 ԱԹՍ. ՊՆ
00:53
17 Հոկտեմբերի 2020
ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ.ՊՆ
ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ.ՊՆ
23:50
16 Հոկտեմբերի 2020
Կապանում հայտարարված է օդային տագնապի ավարտ. ԱԻՆ
Կապանում հայտարարված է օդային տագնապի ավարտ. ԱԻՆ
23:40
16 Հոկտեմբերի 2020
ՀՐԱՏԱՊ. Կապանում օդային տագնապ է հայտարարվել
ՀՐԱՏԱՊ. Կապանում օդային տագնապ է հայտարարվել