Թողարկվել է Kill Dim անիմացիոն սերիալի երկրորդ բլից-սերիան` Արցախի հրետակոծությունների վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

04.04.2016, 18:22
«Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» ստուդիան երկուշաբթի թողարկել է Kill Dim անիմացիոն սերիալի բլից-սերիայի երկրորդ մասը:
 Թողարկվել է Kill Dim անիմացիոն սերիալի երկրորդ բլից-սերիան` Արցախի հրետակոծությունների վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. / Նովոստի-Արմենիա/. «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» ստուդիան երկուշաբթի թողարկել է Kill Dim անիմացիոն սերիալի բլից-սերիայի երկրորդ մասը` նվիրված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրմանը, հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ստուդիայի ղեկավար, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:

Kill Dim անիմացիոն սերիալը պատմում է ԼՂՀ սահմանում ադրբեջանցի զինվորի արկածների մասին:

Սահակյանցն առաջին բլից սերիան օրեր առաջ հրապարակել էր Facebook սոցիալական ցանցում: Ռեժիսորի խոսքով, ևս մեկ սերիա ծրագրում է ներկայացնել վաղը:


Մինչ այս ենթադրվում էր 2016 թվականին նկարահանել Kill Dim-ի մեկ կամ երկու լիարժեք սերիա: «Սակայն, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, մենք որոշեցինք վերջին իրավիճակներին օպերատիվորեն արձագանքել կարճամետրաժ «կրակոցներով»: Վերջինս չի նշանակում, որ ապագայում չեն լինի նոր լիարժեք սերիաներ», - ասաց ռեժիսորը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։

Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 20 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 1 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է մեկ տանկ, ունի 18 զոհ, մոտ 40–ը վիրավոր է։ –0–