The Guardian–ը Հայաստանի ռոբոտ մշակող դպրոցականների նվաճումների հնգյակ է ներկայացրել

06.09.2016, 11:20
The Guardian–ը Հայաստանի ռոբոտ մշակող դպրոցականների նվաճումների հնգյակ է ներկայացրել։
The Guardian–ը Հայաստանի ռոբոտ մշակող դպրոցականների նվաճումների հնգյակ է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. The Guardian–ը Հայաստանի ռոբոտ մշակող դպրոցականների նվաճումների հնգյակ է ներկայացրել։

Պարբերականը գլխավոր նվաճում է համարում չպայթած ականներ գտնելու և վնասազերծելու ընդունակությամբ օժտված ական փնտրող ռոբոտների ստեղծումը, մաքրող ռոբոտների, հատուկ սենսորներ ունեցող հրշեջ ռոբոտների ստեղծումը, որոնք հայտնաբերում և մարում են կրակը։ Աչքի են ընկնում նաև առաջին բուժօգնություն ցուցաբերող ռոբոտները, որոնք կարող ոն դեղորայք մատակարարել վտանգի պայմաններում, գծային ռոբոտները, որոնք շարժվում են նշված երթուղով։

Հայ դպրոցականները ռոբոտներ են ստեղծում մի ծրագրի շրջանակում, որի համաձայն, մինչև 2019 թվականի յուրաքանչյուր հայկական դպրոցում պետք է ստեղծվի ճարտարագիտական խմբակ։ Արդեն ստեղծվել է 121 խմբակ, որոնց կազմում են 12-18 տարեկան աշակերտներ։

Հայաստանի կառավարությունը հույս ունի այդ կերպ բարձրացնել ճարտարագիտական կրթության որակը և խրախուսել ապագա գյուտարարներին։

Որպես success story պարբերականը ներկայացնում է Գյումրի քաղաքի երկու եղբայրների օրինակը, ընդգծելով, որ այստեղ ավելի քան 20 աշակերտներ պարապում են ռոբոտների ստեղծման խմբակում։

Guardian–ը, վկայաբերելով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) տնօրեն Կարեն Վարդանյանին, նշել է, որ նրանց նախաձեռնությունը, որն ի սկզբանե պիլոտային էր համարվում, աստիճանաբար վերածվել է ազգային ծրագրի։

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը կարծում է, որ այսպիսի խմբակները միանգամից մի քանի խնդիր կլուծեն։

«Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը որպես գերակա է ճանաչել, բայց ներուժի իրագործման համար մեզ լավ պատրաստված մասնագետներ են պետք։ Այդ պատճառով էլ մենք կենտրոնացնում ենք մեր ուշադրությունը 12-18 տարեկան աշակերտների վրա»,– նշեց Տարասյանը։ -0-