Տեսախցիկներ` Երևանի կենտրոնական ևս երկու խաչմերուկում

27.07.2017, 17:02
Շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Տեսախցիկներ` Երևանի կենտրոնական ևս երկու խաչմերուկում
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Загружается новость ... "Лево"

Գերատեսչության մամուլի հաղորդագրության համաձայն, մասնավորապես, 2017թ. հուլիսի 31-ից կգործարկվեն հետևյալ հասցեներում տեղադրված տեսախցիկները՝ Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկ, Ամիրյան-Անրի Վեռնոյ փողոցների խաչմերուկ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:-0-