Թբիլիսիի մոտակայքում վթարից տուժածներից 3-ն արդեն Երևանում են

01.09.2019, 13:55
Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով Երևան է տեղափոխվել 3 վիրավոր։
Թբիլիսիի մոտակայքում վթարից տուժածներից 3-ն արդեն Երևանում են
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով Երևան է տեղափոխվել 3 վիրավոր։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, նրանցից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, մյուսինը` բավարար։
Տուժածներից 1-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Загружается новость ... "Право"

Երրորդ տուժածը հետազոտությունների արդյունքում ստացիոնար բուժման կարիք չի ունեցել և դուրս է գրվել։

«Այս պահին դեռևս Վրաստանում են գտնվում մեր 2 հայրենակիցները՝ ծայրահեղ ծանր վիճակում, վերջիններիս հարազատները տեղափոխման համաձայնություն չեն տվել»,- ասվում է հաղորդման մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեի ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ -0-