Տաքսու վարորդները պահանջում են քաղաքապետի հրաժարականը, տուգանքների ներում և սպառնում տոտալ ցույցերով

05.02.2019, 15:56
Տաքսու վարորդները Երևանում պահանջում են քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը:
Տաքսու վարորդները պահանջում են քաղաքապետի հրաժարականը, տուգանքների ներում և սպառնում տոտալ ցույցերով
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Տաքսու վարորդները Երևանում պահանջում են քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը, քանի որ նա անտեսում է ոլորտում առկա խնդիրները։

«Վարորդներին տուգանում են տաքսու կայանատեղիների բացակայության պատճառով։
(Չթույլատրված վայրում կայանման) տուգանքի գումարը կազմում է 5 հազար դրամ (շուրջ 10 դոլար)։ Ինչպես տեսնում ենք, քաղաքապետը կայանատեղիներ չի տրամադրում, իսկ ոստիկանությունը մեզ տուգանում է»,– ասաց տաքսիստ Էմիլ Սահակյանը, ով վերջին ամսում տուգանքների 20 իրազեկում է ստացել։

Նրա խոսքով, քաղաքապետարանը հայտնել է 100 նոր կայանատեղիների ստեղծման մասին, բայց դրանք տրամադրվել են դեռևս նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք։

Загружается новость ... "Право"

Վարորդները դժգոհ են նաև տուգանքի չափից, որը, իրենց կարծիքով, չի համապատասխանում հայ իրականությանը։ Նրանք պահանջում են, որ «թավշյա հեղափոխությունից» հետո դուրս գրված տուգանքները չեղարկվեն, իսկ քաղաքապետարանում նշանակվի «իրենց» մարդը, ով կզբաղվի ոլորտի խնդիրներով։

«Նախքան դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունները մեզ ասացին, որ կարմիր գծեր (վճարովի կայանման տեղեր), տեսախցիկներ չեն լինելու և այլն։ Այսօր խոսում են միայն մանկապարտեզների և դպրոցների կառուցման մասին։ Եթե այդ խոստումներն էլ չկատարվեն, ապա հինգշաբթի բոլոր տաքսիստները բողոքի ակցիա կանցկացնեն կառավարության շենքի առջև»,– ասաց վարորդ Էդուարդ Արշակյանը։ -0-