Սուրենյանը հայտնել է եղանակային անդորրի մասին
15.12.2017,
10:56
Հայհիդրոմետի մետեորոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է Հայաստանում «մթնոլորտային անդորրի» մասին։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետի մետեորոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է Հայաստանում «մթնոլորտային անդորրի» մասին։
«Հայաստանում մթնոլորտային անդորր է, առաջիկա 5 օրերին ոչ տեղումներ ունենք, ոչ ջերմաստիճանի փոփոխություն»,– գրել է նա Facebook–ի իր էջում։
Հայհիդրոմետկենտրենի տվյալներով, Հայաստանում դեկտեմբերի 9-15–ն ընկած ժամանակահատվածում տեղումներ և օդի ջերմաստիճանի փոփոխություն չի սպասվում։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագութամբ։
Երևանում այդ ժամանակահատվածում սնդիկի սյունը ցերեկային ժամերին ցույց կտա 6-8 աստիճան տաքություն, իսկ գիշերները` 4-6 աստիճան ցուրտ։ -0-