ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ըստ նախնական կանխատեսումների, դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ, գրել էՀայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը»,- նշել է օդերևութաբանը, ավելացնելով, որ այս պահին ճշտվում են այդ տաք հոսանքների ներթափանցման օրը ու ջերմաստիճանի բարձրացման չափը:
Սուրենյանն ավելացրել է նաև, որ նախորդ գիշեր Հայաստանի տարածքում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն: Օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է եղել 10-15 աստիճանով: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում