Սփյուռքի նախկին նախարարը նշեց գերատեսչության փակման արդարացի լինելու պատճառները
16.01.2019,
16:40
Հայաստանի սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը արդարացի է համարում ավելի վաղ իր ղեկավարած գերատեսչության փակումը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, ով պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքից, արդարացի է համարում ավելի վաղ իր ղեկավարած գերատեսչության փակումը։
«Մենք պետք է անկեղծ երկխոսություն հաստատենք մեր սփյուռքի հետ։ Եթե նախարարությունը պետք է գոյություն ունենա միայն սփյուռքին հաճոյանալու համար, ավելի լավ է, որ այն (այդ գերատեսչություն) չլինի»,– չորեքշաբթի ասաց նա խորհրդարանում կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ։
Ըստ նրա, հարաբերությունների բազմակողմանի զարգացումը և կապերի հաստատումը սփյուռքի հետ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրակարգի առանցքային հարցն է, սակայն նախարարության փակումը նախատեսվում է պետական ապարատի օպտիմալացման նախընտրական ծրագրի շրջանակում։
«Մենք բավականին անկեղծ ենք մեր ընտրողների հետ, և ընտրություններից երեք ամիս առաջ, երբ վարչապետ Փաշինյանը հայտնել էր օպտիմալացման մասին, մենք չենք բացառել սփյուռքի նախարարության կրճատման մասին»,– ասաց նա։
Նրա խոսքով, այս փուլում քննարկվել են սփյուռքի հետ կապի պատասխանատու ապագա մարմնի երկու մոդել։ «Կամ կստեղծվի սփյուռքի հարցերով կոմիտե, կամ կառավարությանն առընթեր սփյուռքի հարցերով հատուկ հանձնակատարի գրասենյակ։ Երկու դեպքում կներգրավվեն նախարարության լավագույն մասնագետները»,– վստահ է Մխիթարյանը։
Նա ավելացրեց, որ Սփյուռքի նախարարության ղեկավարի պաշտոնում ութ ամիսների աշխատանքի ընթացքում մշակվել է սփյուռքի հետ գործակցության ռազմավարության նախագիծ, որը կներկայացվի խորհրդարանի հավանությանը։
Նիկոլ Փաշինյանի առաջարկած փոփոխությունների համաձայն, կառավարության կառուցվածքում ծրագրվում է նախարարությունների թիվը ներկայիս 17–ից կրճատել մինչև 12։
Նոր փոփոխություններով, մասնավորապես, կկրճատվի Սփյուռքի նախարարությունը; քննարկվում է այն տարբերակը, որով սփյուռքի հետ կապերը կհամակարգվեն փոխվարչապետի գրասենյակի կողմից։ -0-

Загружается новость ...
"Право"