ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը մեղադրում է 46–ամյա տղամարդուն կնոջը սպանելու համար։
Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, 38–ամյա Նարինե Դանիելյանի` բռնության հետքերով մարմինը հայտնաբերվել է նախօրեի գիշերն Արմավիրի մարզի Ակնալիճ–Զարթոնք ավտոճանապարհին։
«Անցկացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 19–ին ժամը 22։00–ի սահմաններում խանդի հողի վրա ծագած վեճի ժամանակ 46–ամյա Արթուր Մ.–ն, ծեծելով սպանել է կնոջը»,– նշվում է հաղորդման մեջ։
Տղամարդը ձերբակալված է։ Կատարվում է քննություն։ -0-