Սոցապ նախարարը պարզաբանել է հաշմանդամության խմբի տրամադրման կարգը. զինվորն անհրաժեշտություն չունի այցելել որևէ վայր

23.11.2020, 16:15

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը պարզաբանել է զինծառայողների հաշմանդամության կարգ ձևակերպման գործընթացը:

Նախօրեին ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտարարել էր, որ սկսվում է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ծանր վիրավորում, այդ թվում՝ անդամահատում ստացած զինծռայողների հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպման գործընթացը:

«Զինվորներին հաշմանդամության խմբի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով։ Որևէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որևէ վայր դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար»,- նշել է սոցապ նախարարն իր Facebook-յան էջում: -0-