Առանց թույլտվության միգրանտներին աշխատանքի վերցնելը պետք է քրեորեն պատժելի դառնա. Պուտին

26.01.2012, 20:02
Առանց թույլտվության միգրանտներին աշխատանքի վերցնելը պետք է քրեորեն պատժելի դառնա. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջարկում է քրեական պատասխանատվություն կիրառել այն մարդկանց նկատմամբ, ովքեր առանց թույլտվության աշխատանքի են վերցնում միգրանտների և օթևան եմ տրամադրում: ՄԴԾ-ն կարծում է, որ անօրինական միգրացիայի կազմակերպիչները պետք է մինչև հինգ տարի ազատազրկման դատապարտվեն:

Բնականաբար պետք է խստացվեն պատժամիջոցներն այն մարդկանց նկատմամբ, ովքեր անօրինական միգրացիա են հրահրում, դա վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, ովքեր առանց որևէ թույլտվության աշխատանքի են վերցնում մարդկանց՝ ըստ էության նրանց այստեղ օգտագործելով որպես առանց իրավունքի ստրուկների, պետք է պատժել նրանց, ովքեր անօրինական միգրանտներին կացարաններ և օթևան են տրամադրում», - ասել է Պուտինը ՄԴԾ-ի կոլեգիայի նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա ընդգծել է, որ այժմ նման խախտումների համար սիմվոլիկ տուգանքներ են նախատեսված:

«Եվ այստեղ միգրացիոն ծառայությունը որևէ բան չի կարող անել, անիմաստ է ձեզ վրա պատասխանատվություն ստանձնել, եթե դուք չեք կարողանում օգտվել այն գործիքներից, որոնք ընդհանրապես գոյություն չունեն: Կարծում եմ, որ այս դեպքում պետք է քրեական բնույթի պատժամիջոցներ կիրառվեն, և հարկավոր է փոփոխություններ մտցնել ՔՕ 322-րդ հոդվածում և իրավական այլ ակտերում», - ասել է ՌԴ վարչապետը:

ՄԴԾ-ի ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին առաջարկել է խստացնել այս հոդվածի առաջին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունը՝ մինչև երկու տարի ազատազրկում, իսկ երկրորդով՝ մինչև հինգ տարի ազատազրկում: -0-