Արդեն երկրորդ օրն է՝ առատ ձյան պատճառով Մոսկվայում բազմակիլոմետրանոց խցանումները չեն վերանում

Հինգշաբթի առավոտյան առատ ձյան պատճառով Մոսկվայում կրկին բազմակիլոմետրանոց խցանումներ են առաջացել. առավոտյան թեժ ժամին ծանրաբեռնվածությունը 10 բալանոց սանդղակում 8 բալի է հասել, նշվում է «Յանդեքս. խցանումներ» ծառայության տվյալներում:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, մայրաքաղաքում առատ ձյուն է սկսել տեղալ չորեքշաբթի գիշերը և շարունակվել է մինչև կեսօր, իսկ հինգշաբթի գիշերը քաղաքում կրկին առաջ ձյուն է տեղացել:
Ինչը դժվարանցանելի է դարձրել մայրաքաղաքի ավտոմեքենաների երթևեկությունը՝ ավանդական նախատոնական օրերին: Արդյունքում՝ չորեքշաբթի առավոտյան Մոսկվայի խցանումները ռեկորդային են դարձել: Մոսկվայի կոմունալ ծառայություններն արտակարգ ռեժիմով են աշխատում՝ ձնից մաքրելով քաղաքը:
Ըստ 9:15-ի տվյալների, շուրջ 20 կմ երկարությամբ խցանումը տարածվել է Մոսկվայի ավտոճանապարհների հյուսիսարևմտյան մասում:
Ավանդաբար առավոտվա թեժ ժամի համար դժվարանցանելի են Մոսկվայի կենտրոն տանող ավտոճանապարհները: -0-