ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ հարկավոր էր «հետևողականորեն, համառորեն և խիզախ կերպով» պայքարել ԽՍՀՄ-ի ամբողջականության համար և թույլ չտալ, որ այն փլուզվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ի՞նչ կանեի ես: Հարկավոր էր Խորհրդային Միությունում ժամանակին սկսել տնտեսական բարեփոխումներն ու ամրապնդել դրանք ժողովրդավարական բարեփոխումներով, հարկավոր էր հետևողականորեն, համառորեն և խիզախ կերպով, չթաքցնելով գլուխը ավազի մեջ, պայքարել մեր պետության տարածքային ամբողջականության համար», - ասել է նա «Զրույց Վլադիմիր Պուտինի հետ. Շարունակություն» ծրագրի ուղիղ եթերում պատասխանելով, այն հարցին, թե՞ ինչ կաներ նա՝ լինելով իշխանության ղեկին ԽՍՀՄ փլուզման ժամանակ:-0-